ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում նախարարները բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։

Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը՝ այն հասցնելով որակապես նոր, ավելի բարձր մակարդակի, ինչպես նաև շարունակելու համատեղ նախաձեռնությունները՝ միտված պաշտպանության ոլորտի կարողությունների ամրապնդմանը։

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԱՏՎՈ ԼԵԳԵՈՆ» ՇՔԱՆՇԱՆԸ

27/03/2026

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

27/03/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

27/03/2026

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

27/03/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «SAFRAN ELECTRONICS & DEFENSE» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

27/03/2026

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

26/03/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼ ՎԻՆՍԵՆ ԺԻՐՈՅԻ ՀԵՏ

26/03/2026

https://mil.am/hy/pages/2
https://mil.am/hy/pages/45
#
#