ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ։
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին ներկայացրել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ համագործակցությունն ուշադրության կենտրոնում պահելու համար։
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։
Կողմերը, մասնավորապես, կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը և ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։








ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «SAFRAN ELECTRONICS & DEFENSE» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ







