ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն արդյունավետորեն իրականացվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2026 թվականի երկկողմ պլանի համաձայն։

Որպես հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ռազմական կրթությունը, փորձի փոխանակումը և համատեղ վարժանքներին մասնակցությունը։

Քննարկվել է նաև ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը։

Նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները Երևանում։ Սուրեն Պապիկյանը Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշին հրավիրել է այցելել Հայաստան։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ բացելու վերաբերյալ։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ:

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ԶՈՒ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

10/05/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

06/05/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԵՎ ՎԼԱԴԻՍԼԱՎ ԿՈՇԻՆՅԱԿ-ԿԱՄԻՇԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

06/05/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԵՎ ՎԼԱԴԻՍԼԱՎ ԿՈՇԻՆՅԱԿ-ԿԱՄԻՇԻ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԻՆ ՀԱՋՈՐԴԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ

06/05/2026

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԵՎ ՎԼԱԴԻՍԼԱՎ ԿՈՇԻՆՅԱԿ-ԿԱՄԻՇԻ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԸ

06/05/2026

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

06/05/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՇՐՋԵԼ Է ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ «DEFENCE24 DAYS» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՏԱՂԱՎԱՐՆԵՐՈՒՄ

06/05/2026

https://mil.am/hy/pages/2
https://mil.am/hy/pages/45
#
#