ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը։

Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը։

Հնչել են ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի և Հունաստանի պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի զինված ուժերի զինծառայողները:

Զորավարժության հիմնական նպատակներն են՝

խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում,

կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում,

ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

23/06/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18/06/2026

ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ…

18/06/2026

«ԶԱՌ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՎԵԼ Է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2026» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

17/06/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐ…

17/06/2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2026» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

15/06/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «KNDS» ԵՎ «AIRBUS» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

15/06/2026

https://mil.am/hy/pages/2
https://mil.am/hy/pages/45
#
#