ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 30-ին այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախարար Պապիկյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված և նորագույն տեխնոլոգիաներով համալրված ճաշարանում, ծանոթացել դրա տեխնիկական հագեցվածությանը, պայմաններին և ընձեռած հնարավորություններին։

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաև սննդի մատուցման գործընթացին։

Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով։ Կուրսանտների հետ զրույցում նախարարը հարցեր է ուղղել նաև պետության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորությունների վերաբերյալ՝ առանձնահատուկ ընդգծելով, որ ծրագրի իրականացման ընթացքում ծագող ցանկացած խնդիր պետք է բարձրաձայնվի և քննարկվի։

Այնուհետև նախարարը շարունակել է շրջայցն ակադեմիայի տարածքում, ծանոթացել գրադարան-ակումբի, թանգարանի և հյուրերի ընդունման համար նախատեսված սրահի շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին։

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԶՈՒ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

09/07/2026

ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ

07/07/2026

ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ 3-ՐԴ և 2-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ

07/07/2026

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՄԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

03/07/2026

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

02/07/2026

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

01/07/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

30/06/2026

https://mil.am/hy/pages/2
https://mil.am/hy/pages/45
#
#