ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 23-ին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ N զորամասում հայտարարել է ուսումնական տագնապ, որի շրջանակում հետևել է անձնակազմի գործողություններին, ստուգել ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և սահմանված ժամկետում առաջադրված խնդիրների կատարման ընթացքը։

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև հանրապետության մարզերից մեկում կառուցվող ամրացված շրջան, որը շուտով պատրաստ կլինի շահագործման հանձնվելու։


​Ստուգայցերի շրջանակում նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասերում իրականացվող նոր ենթակառուցվածքների շինաշխատանքների ընթացքին, հետևել զինծառայողների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին։
​
​Նախարարը հանդիպել և զրուցել է նաև 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների հետ՝ հետաքրքրվելով նրանց ծառայողական պայմաններով, առօրյայով և պատրաստության ընթացքով։

​Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը և հետայսու աչքի ընկնել միայն օրինակելի ծառայությամբ։

ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

24/09/2026

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱՅԱՎԱՅՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

24/09/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

24/09/2026

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՍՏՈՒԳԱՅՑԵՐԸ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

24/09/2026

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

22/09/2026

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ 35. ՖՈՏՈՇԱՐՔ

21/09/2026

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ N ԶՈՐԱՄԱՍ

19/09/2026

#
#
#