* Զինծառայության ժամկետի կրճատումը հնարավոր դարձավ մեր բարեփոխումների արդյունքում։
* «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թվի շարունակական աճը ՀՀ բանակին նոր որակ է հաղորդելու։
* Զորակոչը թափանցիկ կազմակերպելու հարցում հետևողական ենք, և այն լինելու է իմ մշտական ուշադրության կենտրոնում:
F 25-օրյա վարժական հավաքների անցկացումը շատ կարևոր է, ընդ որում՝ պահեստազոր-թիկունք- բանակ փոխկապակցված և միասնական գործունակ համակարգի ձևավորման տեսանկյունից:
* Պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի՝ ՀՀ ԶՈՒ նոր համազգեստի վաճառքը կարգելվի:
* Հերքում եմ բանակի մասնակցությունը քաղաքական բնույթի որևէ ակցիայի:
* Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ժամանակակից սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, բանակի արդիականացումը:
Միևնույն ժամանակ, ՀՀ-ն որևէ երկրի հետ սպառազինության ձեռքբերման մրցավազքի մեջ չէ:
* 25-օրյա վարժական հավաքները կարևոր են բազմաթիվ պատճառներով. պահեստազորի պատրաստության մակարդակի բարձրացումից մինչև բանակի հիմնական ստորաբաժանումների պատրաստությամբ ավելի շատ զբաղվելու հրաշալի հնարավորությունը:
* 2025 թվականին, 2024-ի համեմատ, բանակում մահվան դեպքերը էականորեն նվազել են:
* Զինված ուժերում 2025 թվականին ծառայության հետ կապված հանգամանքներում սպանության դեպք չի արձանագրվել:
* Խաղաղությունն է ռիսկերը չեզոքացնելու ճանապարհը:
* 2025 թվականին զորավարժություններ եղել են, նաև լուսաբանվել են: Մեր զինծառայողները մասնակցել են նաև այլ երկրներում անցկացվող զորավարժությունների՝ որպես դիտորդներ:
* Զինված ուժերը նաև կին զինծառայողներով համալրելուն ուղղված աշխատանքները լինելու են շարունակական:
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ







