Փետրվարի 24-27-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ բանակի կերպափոխման գործընթացի շրջանակում աշխատանքային այցով եղել է Միացյալ Թագավորությունում։
Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի պատվիրակությունն այցելել է ՄԹ ռազմական ակադեմիա, Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Պաշտպանական հետազոտությունների թագավորական քոլեջ։
Ռազմակրթական հաստատություններ այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ պատվիրակությանը ներկայացվել են կրթական հաստատությունների կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, դասավանդվող առարկաները, ուսումնական ծրագրերը, դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման ծրագրերը և կրթօջախներում իրականացվող բարեփոխումները։
Գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՄԹ պաշտպանության նախարարությունում, որտեղ քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հետագա համագործակցության ծրագրերը և հեռանկարները, մասնավորապես՝ ռազմական կրթության, վարժանքների, համատեղ զորավարժությունների և ռազմատեխնիկական ոլորտներում։


ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲՐՈՒՆՍՈՒՄՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՊՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՀԵՏ







