ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, Հայաստանում առաքելությունն ավարտող պաշտպանության հարցերով կցորդ, բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Վասիլիոս Ձուվարասին:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին՝ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։

Նախարարն ընդգծել է վերջին շրջանում համագործակցության շրջանակում ձեռքբերումները՝ բրիգադի գեներալին մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Միևնույն ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ձուվարասին և մաղթել հաջողություններ։

Հանդիպման ավարտին նախարարը բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով։

ՊՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՌՕՐՅԱՆ. «ԶԻՆՈՒԺ»-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

24/08/2026

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

22/08/2026

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԶՈՐԱՑՐՎԵՑԻՆ

22/08/2026

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԴԻՐՔԵՐ

21/08/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

21/08/2026

ՀՀ ԲԱՆԱԿԻ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ

21/08/2026

ՀՀ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

21/08/2026

#
#
#