ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Համլետ Բատիկյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդմանն ուղղված համագործակցության հարցեր։

Պիրս Կազալետը հաստատել է ՆԱՏՕ-ի բարեվարքության թիմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ բարեվարքության ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման և իրականացման հարցում։

Հանդիպմանը հաջորդել են աշխատանքային քննարկումներ ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբերի հետ՝ 2026 թվականին հաստատված «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ինքնագնահատման» փաստաթղթի վերաբերյալ:

ՀՀ ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

16/10/2026

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԿԱԴՐԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

16/10/2026

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

16/10/2026

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

16/10/2026

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀԵՏ

15/10/2026

ԶՈՒ ԳՇ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՅՑԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ

14/10/2026

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ

14/10/2026

#
#
#