Հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել նրանց դերն ու նշանակությունը երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում՝ մաղթելով անկոտրում կամք և բարի ծառայություն։
Հանդիսավոր արարողության շրջանակում մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով։
Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով։









ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ







