Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստին, որի ընթացքում ներկայացրել են զինված ուժերում դեպք-պատահարները ծնող պատճառները, նպաստող պայմանները և դրանց կանխարգելման ուղղությամբ ընթացող աշխատանքները։
Մասնակիցներին ներկայացվել է զինված ուժերում ընթացող մի շարք բարեփոխումների, զինվորական ծառայության գրավչության բարձրացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վիճակագրական տվյալների վերաբերյալ մամուլում հայտնվող խեղաթյուրված հրապարակումների և ինքնասպանության դեպքերի ոչ ճիշտ լուսաբանման հնարավոր հետևանքներին:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացված քննարկումը, որին մասնակցում էին խնդիրներով շահագրգիռ պետական մարմինների, քաղհասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, անցել է կառուցողական մթնոլորտում:




ՀՀ ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀԵՏ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ






