Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Համլետ Բատիկյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդմանն ուղղված համագործակցության հարցեր։
Պիրս Կազալետը հաստատել է ՆԱՏՕ-ի բարեվարքության թիմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ բարեվարքության ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման և իրականացման հարցում։
Հանդիպմանը հաջորդել են աշխատանքային քննարկումներ ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբերի հետ՝ 2026 թվականին հաստատված «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ինքնագնահատման» փաստաթղթի վերաբերյալ:


ՆԱԽԱՐԱՐ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՇՐՋԵԼ Է «FUTURE FORCES EXHIBITION & FORUM» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՏԱՂԱՎԱՐՆԵՐՈՒՄ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «FUTURE FORCES EXHIBITION & FORUM» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ






